Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Սուրեն Կարայանն Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբիին` քննարկելու հայ-իրաքյան տնտեսական համագործակցության օրակարգը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է իրավապայմանագրային դաշտի բարելավումը՝ երկկողմ ներդրումների ներգրավման և առևտրի խթանման նպատակով։

Նախարար Կարայանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումները։ Նախարարն առաջարկել է իրաքյան կողմին դիտարկել Հայաստանը որպես եվրասիական մեծ շուկա մուտք գործելու հարթակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբին նշել է, որ Հայաստանը կարող է շատ հրապուրիչ և հետաքրքիր լինել իրաքցի զբոսաշրջիկների համար իր պատմական և գեղատեսիլ զբոսաշրջային ուղղություններով։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին