Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

CLAAS ընկերությունը հետարքրված է «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հեռանկարով

     ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է գյուղտեխնիկայի արտադրություն իրականացնող աշխարհում առաջատար “CLAAS” ընկերության վաճառքի գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերի, Կրասնոդարի “CLAAS” գործարանի տնօրեն Միխայել Ռիթերի հետ՝ քննարկելու ընկերության գործունեությունը Հայաստանում։ Ընկերության ներկայացուցիչները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

       Նախարար Սուրեն Կարայանը գործարարներին ներկայացրել է, թե ինչ արտոնություններ և հնարավորություններ են բացվելու Ազատ տնտեսական գոտում գործող տնտեսվարողների համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տեղեկացրել է նաև  «Մեղրի» և«Արաս» ԱՏԳ-ների միջև համագործակցության հեռանկարի վերաբերյալ։

   «CLAAS»-ի ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են նաև հայաստանյան շուկայում ընկերության ներկայության և գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին