Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Վահան Մարտիրոյսանը կոչ է անում օգտվել կանոնավոր ուղևորափոխադրումներից

  ՀՀ օրենսդրական բարեփոխումների շրջանակներում կանոնակարգվել են միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով միջպետական ուղևորափոխադրումների ժամանակ վթարների աճի վերաբերյալ հարցին: Նա քաղաքացիներին հորդորեց օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից, որովհետև տվյալ ընկերությունների ավտոմեքենաներն  անցնում են պարտադիր տեխնիկական զննություն, ճանապարհ են դուրս գալիս երեք վարորդով, վարորդների աշխատանքային ռեժիմի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն, վարորդներն անցնում են բժշկական քննություն:

     «Վթարներ կարող են պատահել նաև կանոնավոր ուղևորափոխադրումների պարագայում, սակայն նշածս գործոնները պատահարների քանակը նվազագույն են դարձնում: Կանոնավորների դեպքում տոմսերը վաճառվում են ավտոկայաններում և միայն ավտոկայանի հետ պայմանագիր ունեցող ենթակետերում»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց նախարարը:  

 

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին