Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Ձմռան նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ հաշվառվում են Երևանի բազմաբնակարան շենքերում առկա խնդիրները

     2017-2018թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ սկսվել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի՝ ձմռան սեզոնին լուծման կարիք ունեցող խնդիրների հաշվառումը: Ըստ այդմ, նախապատրաստական աշխատանքների շրջանակում նախատեսվում է նորերով փոխարինել կոտրված ապակիները, ջերմամեկուսացնել խողովակաշարերը, ըստ անհրաժեշտության մասնակի կամ հիմնովին փոխարինել նախկինում տեղադրված, սակայն շարքից դուրս եկած ջրթափ խողովակները: Կկուտակվի նաև անհրաժեշտ քանակությամբ աղի և ավազի պաշար: Աշխատանքների որակին և ընթացքին հետևելու են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Նշենք նաև, որ այս տարի քամիների ուժգնության պատճառով մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ վնասներ են կրել: Հնարավորինս կարճ ժամկետներում դրանք գույքագրվել են և ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ այդ տանիքներում քամու հետևանքները վերացնելու ուղղությամբ:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին