Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Արցախի խորհրդարանում կգումարվի նոր նստաշրջանի անդրանիկ նիստը

  Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 26-ին ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

     Ավելի վաղ տեղի էր ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նիստը, որը դրական եզրակացություն է տվել նախորդ նստաշրջանից խորհրդարանում շրջանառության մեջ դրված «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին ու դրան կից փաթեթին:

     Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ին:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին