Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին Կոմիտաս վարդապետի շիրիմին

Կոմիտասի թողած հարուստ ժառանգությունը հայ ինքնության, ինքնագիտակցության մաքրման, շտկման կարևորագույն առանցքներից է: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին Կոմիտաս վարդապետի ծննդյան 148-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանն ասաց երաժշտագետ, Կոմիտասի թանգարան ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը: Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան պանթեոնում մի շարք մտավորականներ, վարդապետի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, տարբեր բուհերի ուսանողներ ու դպրոցների աշակերտներ ծաղիկներ դրեցին Կոմիտասի շիրիմին:

«Բազմիցս նշվել է, որ Կոմիտասի կերպարը վաղուց դադարել է սոսկ երաժշտի, կոմպոզիտորի մարմնացում լինելուց: Նրա գործունեության բազմաբովանդակությունը  Կոմիտասին ի սկզբանե ազգային մտավորականի, ազգի հոգսը հոգացող մարդու էին դարձրել դեռ իր կենդանության օրոք»,-նշեց Նավոյանը:

Նրա խոսքով՝  երբ տարիների հեռվից նայում ենք վարդապետի թողած ժառանգությանը,  հստակ ընդգծվում է, որ նա հայ ինքնության, ինքնագիտակցության ամենակարևոր առանցքները շտկած մարդկանցից է:  «Նա  հայ ազգին աշխարհին լավագույնս ներկայացրած մարդն է»,-եզրափակեց երաժշտագետը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն ասաց, որ թանգարանի ողջ գործունեությունն ուղղված է Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում Կոմիտասի ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը: «Այդ նպատակով թանգարանն իրականացնում է համերգային, կրթական և այլ ծրագրեր, կազմակերպում փառատոններ, գիտաժողովներ և մի շարք այլ միջոցառումներ»,-ընդգծեց նա:

Կոմիտասի ծննդյան կապակցությամբ նաև դասախոսություններ և համերգային ծրագրեր կանցկացվեն:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին