Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Ղազախստանը հետաքրքրված է ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

     ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ղազախստանի «Ղազգեոլոգիա» ազգային երկրաբանական հետազոտական ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Ելդար Տագաշին։ Քննարկվել են ընդերքի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

     Ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալը նախարարին ներկայացրել է «Ղազգեոլոգիա» ընկերության գործունեության ոլորտները, անդրադարձել արտասահմանյան տարբեր ընկերությունների հետ համագործակցությանն ու ներումային ծրագրերի իրականացմանը։ Ելդար Տագաշը  Աշոտ Մանուկյանին տեղեկացրել է նաև ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ծավալելու իրենց հետաքրքրությունների մասին։

     Ողջունելով Ղազախստանի ազգային երկրաբանական հետազոտական ընկերության մտադրությունները՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել փոխգործակցության հաստատմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին