Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ քննարկվել են ագրարային ոլորտի նոր ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատաժողով գյուղոլորտի նոր ծրագրերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի համանախագահ Մարգարիտա Հակոբյանը, Դաշինքի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Աշոտ Հարությունյանը և  պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար  Իգնատի Առաքելյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ նշելով, որ ձևավորվել է համատեղ աշխատանքային խումբ՝ նպատակ ունենալով Դաշինքի անդամներին ընդգրկել ծրագրերի իրականացման գործընթացում, ինչն էականորեն կնպաստի ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

Նախարարը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ  մշտապես պատրաստ է աջակցել  դրանց կազմակերպմանը:

Գյուղատնտեսության նախարարարության պատասխանատուները ներկայացրել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը, դրանց հիմնական գաղափարախոսությունը,  հիմնադրույթները, ակնկալվող արդյունքները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել  վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրին:

Գյուղատնտեսական դաշինքի պատասխանատուները դրական են գնահատել ոլորտի զարգացմանը միտված ծրագրերը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել ծրագրերի իրազեկման աշխատանքների հարցում, ինչպես նաև պարբերաբար քննարկումներ կազմակերպել ընթացիկ հարցերի շուրջ:  

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին