Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

Discovery Science-ը և Ucom-ն ամփոփեցին երիտասարդ գիտնականների և նորարարների մրցույթի արդյունքները

     Ucom-ի գրասենյակում սեպտեմբերի 25-ին ամփոփվեցին Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքի և Ucom ընկերության կողմից հայտարարված երիտասարդ գիտնականների և նորարարների մրցույթի արդյունքները: Ապագայի հաղորդակցման միջոցների մասին նորարար և խիստ արդիական գաղափարի հեղինակները՝ եղբայրներ Սամսոն և Հրանտ Հայրապետյանները, ճանաչվեցին հաղթող և արժանացան Ամստերդամում Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ մեկնելու պատվին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

     Ռուսաստանաբնակ Հայրապետյան եղբայրներն իրենց ամառային արձակուրդը Հայաստանում են անցկացրել: Մրցույթի մասին տեղեկանալով՝ երեք գաղափար են ներկայացրել, որոնցից ժյուրիի անդամներին առավելապես տպավորել է խուլ ու համրերի համար նախատեսված սարքը: Սարքը ձեռքին են կրում այնպես, որ այն կարողանա ձեռքի շարժումները վերարտադրել ձայնային տարբերակով, իսկ ձայնը հոլոգրաֆիկ տեսախցիկի օգնությամբ փոխակերպել տեսատարբերակի:

     Մրցույթի ժյուրիի առանձնահատուկ ուշադրությանը և շնորհակալագրի է արժանացել 12-ամյա գյումրեցի Նարեկ Հարությունյանի եռաչափ հաղորդակցման մասին գաղափարը: Նարեկը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է: Ըստ նրա` ապագայում մարդիկ կունենան այնպիսի սարք, որը թույլ կտա Երևանում գտնվող մեկին և, օրինակ, Փարիզում բնակվող մեկ ուրիշի հանդիպել միմյանց աշխարհի ցանկացած կետում: Սարքը թույլ կտա տեսնել իրար, օրինակ, Գերմանիայի սրճարաններից մեկում:

     «Ucom ընկերությունը շարունակական աջակցություն է ցուցաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, որոնց ներուժն իսկապես մեծ է: Ուրախ եմ, որ նման միջազգային մրցույթներում «Արմաթ»-ի սաներն ապացուցում են իրենց մրցունակությունը և դրվատանքի են արժանանում», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

     Ժյուրիի անդամներին տպավորել է նաև «Այբ» դպրոցի բարձր դասարանների աշակերտներ Անի Ազնաուրյանի, Արեն Ազնաուրյանի և Դավիթ Աբրահամյանի կողմից մշակված և հետաքրքիր տեսահոլովակի միջոցով ներկայացված գաղափարը: Ըստ պատանի գիտնականների՝ ապագայի հաղորդակցումը կկատարվի այնպիսի ցանցի միջոցով, որը չի ստեղծի բնապահպանական խնդիրներ, կօգտագործի արևային էներգիայի հզորությունը, կարտադրի թթվածին ու կնպաստի կանաչ տարածքների ընդլայնմանը:

     Վերջին երկու նախագծերի հեղինակներն ստացել են խրախուսական մրցանակներ և շնորհակալագրեր: Հիշեցնենք, որ մրցույթին կարող էին մասնակցել մինչև 16 տարեկան բարձր դասարանների աշակերտները: Նրանք պետք է վառ գաղափարներ ներկայացնեին այն մասին, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ հաղորդակցվելու ապագայում: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին