Կիրակի, 06. 07. 2025

spot_img

Discovery Science-ը և Ucom ընկերությունն ամփոփեցին պատանի գիտնականների մրցույթի արդյունքները

Ucom ընկերության երևանյան գրասենյակում սեպտեմբերի 25-ին ամփոփվեցին Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքի և Ucom ընկերության կողմից հայտարարված պատանի գիտնականների և նորարարների մրցույթի արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապագայի հաղորդակցման միջոցների մասին նորարար և խիստ արդիական գաղափարի հեղինակները` Սամսոն և Հրանտ Հայրապետյան եղբայրները ճանաչվեցին հաղթող և արժանացան Ամստերդամում Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ մեկնելու հնարավորությանը:

Ռուսաստանաբնակ Հայրապետյան եղբայրները մրցույթի մասին տեղեկանալով` երեք գաղափար են ներկայացրել, որոնցից ժյուրիի անդամներին առավելապես տպավորել է խուլ ու համրերի ժեստերի տեսափոխակերպման համար նախատեսված սարքը:

Սարքը ձեռքին են կրում այնպես, որ այն կարողանա ձեռքի շարժումը վերարտադրել ձայնային տարբերակով, իսկ ձայնը հոլոգրաֆիկ տեսախցիկի օգնությամբ փոխակերպել տեսատարբերակների:

Մրցույթի ժյուրիի առանձնահատուկ ուշադրությանը և շնորհակալագրի է արժանացել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան, 12-ամյա գյումրեցի Նարեկ Հարությունյանի եռաչափ հաղորդակցման մասին գաղափարը:

«Ապագայում մարդիկ կունենան այնպիսի սարք, որը թույլ կտա Երևանում գտնվող մեկին Փարիզում բնակվող  մեկ ուրիշի հետ հանդիպել աշխարհի ցանկացած կետում: Սարքը թույլ կտա նաև տեսնել իրար, օրինակ` Գերմանիայի սրճարաններից մեկում»,- «Արմենպրես» հաղորդմամբ` ասաց 12-ամյա Նարեկը:

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով` ընկերությունը շարունակական աջակցություն է ցուցաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, որոնց ներուժն իսկապես մեծ է:

«Ուրախ եմ, որ նման միջազգային մրցույթներում «Արմաթ»-ի սաներն ապացուցում են իրենց մրցունակությունը և դրվատանքի են արժանանում»,- նշեց Եսայանը:

Ժյուրիի անդամներին տպավորել է նաև «Այբ» դպրոցի բարձր դասարանների աշակերտներ Անի Ազնաուրյանի, Արեն Ազնաուրյանի և Դավիթ Աբրահամյանի կողմից մշակված և հետաքրքիր տեսահոլովակի միջոցով ներկայացված գաղափարը: Ըստ պատանի գիտնականների` ապագայի հաղորդակցումը կկատարվի այնպիսի ցանցի միջոցով, որը չի ստեղծի բնապահպանական խնդիրներ, կօգտագործի արևային էներգիայի հզորությունը, կարտադրի թթվածին ու կնպաստի կանաչ տարածքների ընդլայնմանը:

Վերջին երկու նախագծերի հեղինակները ստացան Ucom ընկերության կողմից խրախուսական մրցանակներ և շնորհակալագրեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին