Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Սպասվող լրահոս. 25.09.2017

«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Կառավարության մեկ տարվա գործունեությամբ պայմանավորված՝ գերատեսչությունները շարունակում են ամփոփիչ ասուլիսները: Այսօր` սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ կհանդիպիսի ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա կներկայացնի նախարարության մեկ տարվա գործունեության արդյունքները:

Երևանում կանցկացվի «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով քննարկում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց տեսակետները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ: Ներկա կլինեն Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, Շվեդիայի միջազգային ազատական կենտրոնի գլխավոր քարտուղար Մարտին Էնգեբին և այլք:

Երևանում է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումից և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո, Օլգա Վասիլևան կայցելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Նա հանդիպում կունենա ռուսերեն լեզվի դասախոսների և Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի հետ:

Հայաստանյան փորձագետները քննարկում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում հնչած ելույթները, ՀՀ ԱԺ պատվիրակության՝ Բաքու կատարած այցելությունը: Իրանագետ Արտյոմ Տոնոյանը, ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը կանդրադառնան թեմային: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ իր դտարկումները կներկայացնի արցախյան հիմնախնդրի շուրջ ծավալվող վերջին զարգացումների մասին:

Գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ-2017» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը:

Հայաստանի ազգային գրադարանում հանդիսավորությամբ կբացվի Գրատպության թանգարանը: Ներկա կլինի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով կպատմի, թե մշակութային ինչ ձեռնարկներ են իրականացվելու առաջիկայում և որոնք են արդեն իրականություն դարձել կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացման արարողությունը: Փառատոնին կմասնակցեն Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ: Փառատոնի բացմանը ներկա կլինի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին