Չորեքշաբթի, 04. 06. 2025

spot_img

Մարտունիում անցկացվեց բռնցքամարտի միջազգային առաջնություն

     Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անցկացվեց ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին եւ Արցախյան գոյամարտի մասնակից, գնդապետ Հարություն Հարությունյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային առաջնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, հուշամրցաշարին մասնակցեցին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի, Զուգդիդի, Թբիլիսիի, Քութաիսի եւ Բաթումի բռնցքամարտի հավաքականները՝ շուրջ 121 մասնակիցներով:

     Թիմային հաշվարկով Մարտունու հավաքականը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, որին հաջորդեցին Թբիլիսիի եւ Արցախի բռնցքամարտի հավաքականները: Մրցաշարում աչքի ընկած բռնցքամարտիկներին պարգեւատրեցին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի մրցանակակիր Դավիթ Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մրցաշարին ներկա էր նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Խոսրով Խլղաթյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին