Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

Հայ-թուրքական սահմանը խախտող անձն ազդանշանային համակարգը փորձել է խափանել հատուկ սարքավորման միջոցով

     Արտաշատի սահմանապահ կետի ռուս սահմանապահները ձերբակալել են Երասխի հատվածում հայ-թուրքական սահմանը հատած անհայտ անձի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ բաժանմունքի մամուլի ծառայությունը:

     Նշվում է, որ ազդանշանային համակարգը խափանելու համար ձերբակալվածը փորձել է հատուկ սարքավորում օգտագործել: Ձերբակալման պահին սահմանախախտը դիմադրություն ցույց չի տվել: Անձնական խուզարկության արդյունքում սահմանախախտի մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել:

       Սահմանախախտի խոսքով` ինքը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է` ծնված 1985թ.: Նշվում է, որ այս պահին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցառումներ է իրականացնում սահմանախախտի ինքնությունը պարզելու համար: Անցած շաբաթվա ընթացքում սա հայ-թուրքական սահմանը խախտելու երկրորդ դեպքն է:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին