Չորեքշաբթի, 04. 06. 2025

spot_img

Հայաստանն ու Իրանը կինոհամագործակցության համաձայնագիր են ստորագրել

        Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջև սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց կինեմատոգրաֆիայի ոլորտում  համագործակցության համաձայնագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից:

    Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ իրանական կողմից ՝ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն  Ալիռեզա Թաբեշը։ Երկու կառույցների պատասխանատուները հույս հայտնեցին, որ համաձայնագիրը կարևոր խթան կհանդիսանա  նոր կինոգրծընթացների զարգացման համար։

      Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, նոր փաստաթուղթն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համգործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարվորություններ է ընձեռում։ Իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն  Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է,  որ այս համաձայնագիրը նոր փուլ է բացելու երկու երկրների կինոոլորտների գործակցության համար։

    Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի  գործակցության  բազմազան ուղղություններ, այդ թվում՝  կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական  փուլ,  կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում,   ֆիլմերի տարածում, փառատոնային գործակցությունների զարգացում, երկու երկրներում  կինոյի օրերի անցկացում և  այլն։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին