Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Մինվոդիում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռը Գյումրի է ժամանել 1.5 ժամ ուշացումով

     Շիրակի օդանավակայանը Մոսկվա-Գյումրի չվերթի` Ստավրոպոլի երկրամասում՝ Մինվոդիում արտահերթ վայրէջք կատարած «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռն արդեն ընդունել է: «Արմենպրես»-ին Շիրակի օդանավակայանից տեղեկացրեցին, որ ինքնաթիռը Գյումրի վայրէջք է կատարել մոտ մեկ ու կես ժամ ուշացումով, ուղևորները բարեհաջող տեղ են հասել:

     Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, սեպտեմբերի 21-ին «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Գյումրի չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլի շրջանում: Պատճառը ինքնաթիռում ծխող ուղևորն էր:

     Հունիսի վերջին ավիաընկերությունը նախազգուշացրել էր այն մասին, որ ինքնաթիռն անպայման իջեցվելու է, եթե ուղևորներից որևէ մեկը ծխի:

    «Քանի որ նման դեպքեր եղել են, մենք որոշեցինք խստացնել ծխելու դեմ պայքարի միջոցառումները: Այժմ եթե այդպիսի դեպք լինի, ապա ինքնաթիռն արտահերթ վայրէջք կկատարի»,-ասել է ընկերության ղեկավար Անդրեյ Կալիմկովը: Նա ընդգծել է, որ ինքնաթիռի արտահերթ վայրէջքի պատճառ դարձած ուղևորից գանձվելու են  բոլոր ծախսերը:

     Նման դեպք գրանցվել էր նաև հուլիսին, այդ ժամանակ ևս ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել: Ներկայում «Պոբեդա» ավիաընկերությունը դատարան 3 հայց է ներկայացրել ինքնաթիռում ծխած ուղևորների դեմ փոխհատուցում գանձելու նպատակով: Գումարը կազմում է 700 հազար ռուսական ռուբլի:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին