Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի շրջանակում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ գործարար-տնտեսական համաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը նվիրված է Եվրամիության անդամ պետությունների հետ համագործակցության ընթացակարգին, ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների, ասիական երկրների` մասնավորապես Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման ֆոնին տնտեսական համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Միջոցառմանը  ներկա գտնվեցին ՀՀ-ում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնական հյուրեր արտերկրից և սփյուռքահայ գործարարներ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը նախարարության անունից ողջունեց համաժողովի մասնակիցներին և նշեց, որ ամենամյա այս փառատոնը արդեն իսկ իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանում անցկացվող տնտեսական միջոցառումների շարքում և տարեցտարի դրա դերն ու կարևորությունը ավելի է մեծանում:

« Այս միջոցառման հիմնական նպատակը մասնակից երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչների կապերի ստեղծումն է, ինչը հետագայում կարող է վերաճել ընկերության, բարեկամության, կամ փոխշահավետ համագործակցության: Վստահ եմ, որ այս համաժողովը կնպաստի մասնակից երկրների հնարավորությունների և նրանց միջև համագործակցության ձևաչափերի բացահայտմանը՝ նոր թափ հաղորդելով համագործակցության հետագա ընդլայնմանը»,- ասաց Եգանյանը:

Նրա խոսքով` Հայաստանը կարող է տնտեսական կամուրջ դառնալ, հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունները տարբեր երկրների և տնտեսական կառույցների հետ:

«Պետք է փաստել, որ ութերորդ անգամ անցկացվող այս փառատոնը տվել է իր պտուղները և ներկայումս կան համագործակցության հաջողված փորձեր»,- ասաց Եգանյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին