Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Շարպանտիեին

     ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում կրթության ոլորտն ուշադրության կենտրոնում պահելու համար: «Առանձանակի ուզում եմ կարևորել այն մեծ և մշտական աջակցությունը, որը դեսպանատունը ցուցաբերել է կրթության համակարգի հանդեպ: Շնորհակալ եմ նաև Հայաստանի նկատմաբ Ձեր ունեցած բարեկամական վերաբերմունքի համար»,-  նշել է Լ. Մկրտչյանը:

     Իր հերթին  դեսպան Շարպանտիեին ընդգծել է, որ կրթության համակարգում կատարվել են աշխատանքներ, որոնք գոհացուցիչ են և արդյունքներն էլ ակնառու,  մասնավորապես, նշվել է Հայաստանի  Ֆրանսիական համալասարանի, հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման  ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Այս համատեքստում դեսպանը կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքային խմբի մշակած և հանրային քննարկման ներկայցված օտար լեզուների դասավանդման հայեցակարգը,  որով նախատեսվում է հանրակրթական դպրոցներում և բուհերում մի շարք օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի դասավանդման  արդյունավետության բարձրացում:

     ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայեցակարգի հիմնական նպատակը սովորողների շրջանում օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացումն է, որին միտված է տարբեր լեզուներով խորացված ուսուցմամբ դպրոցների զարգացումը:  Հանրապետությունում առկա է  ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10 դպրոց: Ձևավորվել է յուրօրինակ ցանց, որն, ինչպես իր խոսքում նշել է ԿԳ նախարարը, կարող է նաև ընդլայնվել:

     Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական կրթական ծրագրերի շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին