Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

     ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 21-ին հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին      «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

     Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:

    Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծեցին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին