Կիրակի, 08. 06. 2025

spot_img

ՀՀ Նախագահը պարգևատրեց Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ պատգամավորին

     Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Չեխիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած ավանդի և հայ-չեխական խորհրդարանական կապերն ամրապնդելու համար  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

     Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում չեխ պատգամավորը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից անձամբ ստացավ պարգևը:

     Ռոբին Բյոհնիշը մեծ ներդրում ունի Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում: Հենց նա է խորհրդարանի քննարկմանը ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին բանաձևը: Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևն ընդունել է 2017թ. ապրիլի 26-ին. բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին