Կիրակի, 08. 06. 2025

spot_img

ՀՀ Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր Թովմասյանին

     Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներով պարգևատրեց հայկական սպորտի զարգացման գործում ավանդ ունեցած մի խումբ մարզիկների:

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անկախության 26-ամյակի առիթով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ծանրորդներ` Օլիմպիական փոխչեմպիոններ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

     «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը:

     Ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին