Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

«Yerevan Open»-ի 2-րդ տուրից հետո 27 շախմատիստ գլխավորում են աղյուսակը

      Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երևան Օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրը:

     «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սպիտակներով չկարողացավ առավելության հասնել Հայկ Վարդանյանի նկատմամբ: Մրցակիցների դիմադրությունը չկարողացան կոտրել նաև գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Իվան Ռոզումը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը: Տուրի գլխավոր անակնկալն էր Սիրանուշ Ղուկասյանի հաղթանակը միջազգային վարպետ Արամ Հակոբյանի նկատմամբ:
     Մրցաշարի ֆավորիտներից 2-րդ հաղթանակները գրանցեցին Վլադիմիր Օնիշչուկը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Արտաշես Մինասյանը և Հայկ Մարտիրոսյանը: 2-րդ հաղթանակը տոնեց նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը: Կանանց հավաքականի անդամներից Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանի հետ, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց գրոսմայստեր Օլեգ Կորնեևին:
     Մեկնարկային տուրի ցավալի պարտությունից հետո առաջին հաղթանակը տոնեց Մանուէլ Պետրոսյանը:
    2-րդ տուրից հետո 27 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 21 շախմատիստ առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին