Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Պուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահին և ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման վստահություն հայտնել

     Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Իր շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանն ու Հայաստանը նշում են երկու նշանակալի տարեթվեր՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը:    !

     Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի զարգացման գործում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ռուս-հայկական արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:

     ՌԴ նախագահը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման վստահություն է հայտնել՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների, Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին