Կիրակի, 08. 06. 2025

spot_img

ՀՀ Նախագահը պարգևատրեց հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց

     ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներով պարգևատրեց 2017թ. ամռանը հանրապետության տարբեր տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ անձանց:

     Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալներ Վրեժ Գաբրիելյանը և Արթուր Խաչիկյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական վարչության պետ Հովհաննես Ենիչյանը:

     ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը արժանացավ փրկարար ծառայության գեներալի կոչման:

     ՀՀ Նախագահը պարգևատրեց նաև Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին: ՌԴ ԱԻՆ փրկարարական ջոկատի ղեկավար Եվգենի Սենիկը և ՌԴ ԱԻՆ թռիչքների անվտանգության ծառայության պետ Սերգեյ Կերելինը պարգևատրվեցին արիության մեդալով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին