Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներն այցելեցին «Եռաբլուր»

     Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի մասնակիցներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրանք ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

     Համաժողովի մասնակիցները «Եռաբլուր»-ից ուղևորվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու սուրբ պատարագին: Այնուհետև երեկոյան նրանք կմասնակցեն ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին և ՀՀ Նախագահի անունից տրվող ընդունելությանը:

     «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովին մասնակցել է ավելի քան 1800 ներկայացուցիչ: Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը, համաժողովին ներկա են եղել աշխարհի 71 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ՝ 1500-ից ավելի մասնակից, Արցախը ներկայացրել է 40 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցել են շուրջ 400-ից ավելի պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ-ից (259), ԱՄՆ-ից (213), Ֆրանսիայից (92), Լիբանանից (107), Սիրիայից (44), Իրանից (56), Արգենտինայից (35), Կանադայից, Թուրքիայից, Վրաստանից: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին