Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Հայաստանի 200 ուսանողներ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին «Եռաբլուր» պանթեոնում

     Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 200 ուսանողներ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին «Եռաբլուր» փառքի պանթեոնում:

   ՀՀ Անկախության օրվան ընդառաջ բուհի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացված միջոցառման շրջանակներում Եռաբլուրում ուսանողները նախ ծաղկեպսակներ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետև կազմակերպվեց մոմավառություն և ոգեկոչման արարողություն, իսկ հոգևոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք: Մակրոտնտեսության ամբիոնի թեկնածու, դասախոս Հարություն Արզումանյանի շուրթերով հնչեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, ինչին հաջորդեց ՀՀ օրհներգի միասնական կատարումը ուսանողների կողմից: 

     ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը, խոսելով ծրագրի նպատակի մասին, ասաց. «Մենք քանի որ շատ ենք արժևորում անկախության գաղափարը, մեզ համար կարևոր են այն հերոսները, որոնք իրենց կյանքի գնով նվիրեցին մեզ այս անկախությունը»:

     «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց, որ 2014-ից իրականացվող ավանդական այս ծրագիրը տարեցտարի ավելի շատ ուսանողների է համախմբում: Ուսանողական խորհրդի նախագահն ասաց, որ այս տարի բացի այն, որ աճել է Եռաբլուրում սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորող երիտասարդների թիվը, աճել է նաև մասնակից աղջիկների թիվը: Հովհաննես Հարությունյանը նշեց. «Եթե 2014-ին մեկ աղջիկ էր մեզ հետ Եռաբլուրում, ապա այս տարի նրանք էին մեծամասնությունը»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին