Կիրակի, 08. 06. 2025

spot_img

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցչական պատվիրակությունը եղավ Գյումրիում

     Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը սեպտեմբերի 21-ին Գյումրիում էին: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Գյումրու «Երեխաների տուն», ծանոթացան խնամքի կենտրոնի գործունեությանը, պայմաններին, հետաքրքրվեցին երեխաների առողջական վիճակով, նրանց ընտանիք վերադարձնելու խնդիրներով:

     Այնուհետև կոնգրեսականները եղան «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում: Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ վարչության ատենապետ Մարիա Միհրանյանը նշեց, որ կոնգրեսականներին Գյումրի ուղեկցելու գլխավոր նպատակը այստեղ իրականացված աշխատանքներին ծանոթացնելն է: ««Հայաստան» համահայկական հիմնադրամն է օժանդակել, որ կոնգրեսականները եկել են Հայաստան: Նախ նրա համար, որ տեսնեն՝ ինչ է կատարվում Հայաստանում, մենք ուզում ենք, որ իրենք շատ բան տեսնեն, տեղեկանան, պատկերացում կազմեն, տրամադրվածություններն առավել դրական լինի, ինչի արդյունքում նոր օժանդակություններ կուղղվեն դեպի Հայաստան: Սա նաև հնարավորություն է տեղյակ պահելու, որ Հայաստանում կան նախագծեր, որոնք իրականացվում են սփյուռքի աջակցությամբ: Տեսնելով այն, ինչը իրականացվել է սփյուռքի ֆոնդերի միջոցով, ավելի շատ նաև վստահություն կներշնչենք: Գյումրի այցն իրենց ընտրությամբ էր, նրանք հիմնականում ցանկացան լինել հանրապետության այլ տարածքներում ՝ բացի Երևանից: Անչափ կարևոր է, որ նրանք տեսնեն ու բացատրեն կոնգրեսի մյուս անդամներին և հանրությանը այն ամենը ինչ իրականում կա Հայաստանում»,-նշեց Մարիա Միհրանյանը:

Արմենուհի Մխոյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին