Կիրակի, 08. 06. 2025

spot_img

ՀՀ Նախագահի կողմից Երախտագիտության մեդալի արժանացած քուվեյթահայ բարերարը վճռական է շարունակելու ծրագրերը Հայաստանում

     Քուվեյթահայ բարերար Ֆիլիպ Փաթաթանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում Փաթաթանյանին պարգևը հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

     «Արմենպրես»-ի հետ զրույցում բարերարը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին` իրեն նման պատվի արժանացնելու համար: «Այսպիսի պարգևի արժանանալը պարծանք է յուրաքանչյուր հայի համար: Ես մի մեջբերում եմ ցանկանում անել, որպեսզի հասկանալի լինի, թե ինձ համար ինչ նշանակություն ունի այս պարգևը: Ես գտնում եմ, որ այսօր ստացա երրորդություն: Այսինքն, ես ունեմ իմ հոր ծնողական օրհնանքը, պարգևատրվել եմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից և միևնույն ժամանակ այստեղ տիկնոջս հետ միասին հիմնել ենք «Հելիոս» բժշկական կենտրոնը, ինչի համար, հավանաբար, երախտագիտության խոսք ստացանք ՀՀ Նախագահից: Երրորդությունը, կարծես, եղավ` ծնող, եկեղեցի, հայրենիք: Իսկ սա յուրաքանչյուր հայի համար մեծ բան է»,- ընդգծեց Փաթաթանյանը:

     Բարերարը վստահեցնում է, որ Հայաստանում դեռ շատ ծրագրեր ունի, իսկ այդ ծրագրերը իրականացնելու համար ստացած մեդալը ոչ այնքան պարտավորեցնող է, որքան՝ ուրախացնող հանգամանք: «Մեդալը միայն ուրախություն է ինձ համար: Իսկ այստեղ` իմ հայրենիքում, ես կանեմ ինչ անհրաժեշտ է: Ես առանց մեդալ ստանալու էլ կշարունակեի: Հայաստանում շատ ծրագրեր ունեմ»,- ասաց Ֆիլիպ Փաթաթանյանը:

     Նա շնորհավորեց հայ ժողովրդին անկախության տոնի կապակցությամբ: «Մենք շատ հին ազգ ենք, և մեր հայրենիքով չհպարտանալու իրավունք չունենք: Մենք պարտական ենք այս հողին, այս երկրին: Ես տեսնում եմ, որ Հայաստանում տարեցտարի դրական փոփոխություններ են լինում: Ես գնահատում եմ այն ահռելի աշխատանքը, որ արվում է երկիրը զարգացման ճանապարհով տանելու համար: Պետք է գնահատենք, որպեսզի տեսնենք այդ աշխատանքը»,- եզրափակեց բարերարը:

    Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին