Կիրակի, 06. 07. 2025

spot_img

Սիրտս կոտրված է. Ջեքի Սփայերը և ԱՄՆ մյուս կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

     Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը սեպտեմբերի20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

     Հյուրերը ծաղիկներ են դրել Սուրբ նահատակների հուշակոթողին եւ խոնարհումով ու լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։

     Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։

     ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփայերը խոսել է իր տպավորությունների մասին՝ նշելով. «Սիրտս կոտրված է։ Անչափ հուզված եմ։ Չպետք է մոռանանք՝ ինչ է կատարվել 1915-ին։ Ցավոք, այսօր էլ շատ երկրներում ազատ շրջում է ցեղասպանության, այսպես ասած, ոգին։ Պետք է պայքարենք, որ նման ողբերգությունները չկրկնվեն։

     Նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը, աշխարհասփյուռ հայերին՝ այսպիսի հուշահամալիր կառուցելու համար»։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին