Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Փորձագետները ներկայացրել են «Նաիրիտ» գործարանում ուսումնասիրությունների նախնական արդյունքները

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 19-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող փորձագիտական խմբի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Հանդիպմանը փորձագիտական խումբը ՀՀ ԱԻ նախարարին ներկայացրեց իրականացվող ուսունասիրությունների միջանկյալ արդյունքները: 

Այս ընթացքում փորձագետները ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, զրուցել տեղի մասնագետների հետ, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները, ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա: Ելնելով հետազոտությունների արդյունքներից՝ փորձագիտական խումբն առաջիկայում կներկայացնի առաջարկների փաթեթ, որտեղ կնախանշվեն խնդրի լուծման ուղիները: 

Հիշեցնենք, որ օգոստոսին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում բռնկված հրդեհից հետո ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին արձագանքել էին Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC) ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ (Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Շվեդիայից):

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին