Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Նախարար Արտեմ Ասատրյանն աշխատանքային այցով կմեկնի Լիսաբոն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ը  կմասնակցի Լիսաբոնում կայանալիք «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համաժողովն անցկացվում է Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի երրորդ վերանայման նպատակով, որը հաստատվել է 2002 թվականին և ընդունվել ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովի բոլոր անդամ պետությունների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից:

Նախարարական համաժողովը  կազմակերպվում է հինգ տարին մեկ անգամ, որտեղ քննարկվում են անդամ պետությունների կողմից փաստաթղթի իրականացման հետ կապված մարտահրավերները, այս ուղղությամբ արձանագրած ձեռքբերումները և հետագա անելիքները:

Այցի ընթացքում նախատեսվում է Սոցիալական ապահովության քաղաքականության և հետազոտությունների Եվրոպական կենտրոնի հետ «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Նախարար Արտեմ Ասատրյանը համաժողովի ընթացքում «Արժանապատիվ ծերացում» խորագրով ելույթ կունենա և կներկայացնի Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի կատարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, ոլորտի ընթացիկ բարեփոխումները և առաջնահերթությունները:

Համաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել Նախարարական Հռչակագիր, որը կմատնանշի առաջիկա հինգ տարիների առաջնահերթությունները և անդամ պետությունների պարտավորությունները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին