Կիրակի, 06. 07. 2025

spot_img

Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Լիբանանի զբոսաշրջության  նախարար Ավետիս Կիտանյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

     Վարչապետը կարևորել է բարեկամ Լիբանանի հետ համագործակցության զարգացումը ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև տնտեսության տարբեր ոլորտներում: Փոխշահավետ գործակցության համար վարչապետը հեռանկարային է համարել մասնավորապես թեթև  արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության ոլորտները:  Կարեն Կարապետյանը անդրադարձել է նաև հաջորդ տարի աշնանը նախատեսվելիք տնտեսական և ներդրումային խոշոր համաժողովին՝ կարևորելով լիբանանցի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է առարկայական կերպով քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր՝ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար:

     Ավետիս Կիտանյանն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ լիբանանցի զբոսաշրջիկների կողմից բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, և իրենց նպատակն է առաջիկայում կրկնապատկել զբոսաշրջային այցելությունների թիվը:  Նախարարն ընդգծել է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ պայմանավորվել են իրականացնել մի շարք թիրախային միջոցառումներ, որոնք նոր թափ կհաղորդեն զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Գալիք տարի նախատեսվելիք համաժողովը նա համարել է Հայաստանի ներդրումային հնարավորություններին տեղում ծանոթանալու լավ հնարավորություն և պատրաստակամություն է հայտնել լիբանանյան կողմին մանրամասն ներկայացնել ՀՀ կառավարության նախաձեռնությունների մասին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին