Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն

     Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը քննարկելու են Վրաստանում հայկական հուշարձանների վերականգնման ընթացքին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային և Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտներում համատեղ հայտերի ներկայացման հնարավորությանը, ինչպես նաև արվեստի տարբեր ոլորտներում փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր։ Նախատեսված են պատմամշակութային ժառանգության ոլորտում հայ-վրաստանյան համատեղ աշխատանքային խմբի նիստ և այլ միջոցառումներ:

     Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Վրաստանի իր պաշտոնակցի հետ Երևանում ոչ պաշտոնական հանդիպում կունենա սեպտեմբերի 20-ի երեկոյան. նախարարները ներկա կլինեն համերգային խոշոր միջոցառումների։ Երկու նախարարների պաշտոնական հանդիպումը տեղի կունենա վաղն առավոտյան, իսկ հետկեսօրին նրանք կկատարեն Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի հանդիսավոր բացումը։

     Այցի ընթացքում նախարար Գիորգաձեին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

     Վրաստանի պաշտոնական պատվիրակության այցը Հայաստանում կավարտվի սեպտեմբերի 22-ին։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին