Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Նարեկ Սարգսյանը Ջերմուկում քննարկել է քաղաքի բարեկարգման ծրագրերը

     Ջերմուկում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքը գնահատելու և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտների հետագա ճակատագրի վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկներ ներկայացնելու հանձնարարականի համատեքստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

      Քաղաքի պատասխանատուների, ինչպես նաև՝ շինարարների և նախագծողների մասնակցությամբ շինհրապարակում անցկացրած խորհրդակցության ընթացքում Ն. Սարգսյանը համապատասխան կառույցների հետ քննարկել է ինչպես քաղաքի բարեկարգման ծրագրերը, այնպես էլ՝ Ջերմուկում տարիներ շարունակ գոյություն ունեցող կիսակառույց շինությունների վերաբերյալ հարցերը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին