Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

     «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

     Համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, անմար կրակի մոտ համատեղ կատարեցին «Կիլիկիա» երգը:

     «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցներին ուղեկցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

     Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվում է «Հայաստան-Սփյուռք» համաժողովը: Համաժողովին մասնակցում է շուրջ 2 հազար մարդ Հայաստանից, սփյուռքից և Արցախից; Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին