Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները քննարկել են ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները

     Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացել են «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության առաջին և երկրորդ նիստերը:

       «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» խորագրով անցկացված նիստի բանախոսներն անդրադարձել են հակահայկական քարոզչության մարտահրավերներին ու դիմագրավման հնարավորություններին, տեղեկատվական անվտանգության խնդիրներին: Քննարկմանը ելույթներ են ունեցել տեղեկատվական անվտանգության ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների ու կառույցների ներկայացուցիչներ:

       Նիստի բանախոսներն անդրադարձել են նաև սահմանագոտում իրականացվող մեծածավալ աշխատանքների և «Ազգ-բանակ» հայեցակարգի ծրագրային դրույթներին:

    Երկրորդ` «Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստում ՀՀ  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել պաշտպանական ոլորտի առանցքային ծրագրերն ու կյանքի կոչվող բարեփոխումները: Խոսելով «Ազգ-բանակ» գաղափարի բովանդակության մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնացրել է ծրագրային հիմնական ուղղությունները` զինվորականի մասնագիտության նկատմամբ գրավչությունը, սպառազինության համալրումը և առաջնագծի ժամանակակակից սարքավորումներով կահավորումը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, ռազմադիվանագիտական կապերի ամրապնդումն ու աշխարհագրության ընդլայնումը, արդար և թափանցիկ աշխատանքը։ Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև վերջին ամիսներին լայնորեն քննարկված «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերին։

      Թեմատիկ նիստերի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Հայփոստ» ընկերության կողﬕց շրջանառության դրված` «Զինծառայողների ապահովագրության հիﬓադրամ»-ի թեմային նվիրված երեք փոստային նամականիշների մարման արարողությանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին