Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն ազատ են արձակվել

     «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության համակարգող Սյուզան Սիմոնյանը սեպտեմբերի 19-ին վաղ առավոտյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարին ահազանգով տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

    Ըստ ահազանգի՝ վերջիններիս բերման են ենթարկել Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելու համար: 

     Ահազանգից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, պարզաբանումներ են պահանջվել նրանց բերման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ: Ոստիկանության աշխատակիցների պարզաբանմամբ՝ նշված անձինք բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ ահազանգի հիման վրա:

     Ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բերման ենթարկված անձանցից  Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն ազատ են արձակվել,աշխատանքներ են տարվում մյուսներին ազատ արձակելու ուղղությամբ: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին