Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Արմեն Աշոտյանը Սփյուռքից ավելի մեծ ջանքեր է ակնկալում արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ

     ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Սփյուռքը պետք է նույնածավալ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչպես անում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Նրա հավաստմամբ՝ սա խնդիր է, որը պետք է բարձրաձայնել:

     «Երկար ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը թելադրվում է եւ թելադրված է երկու խնդիրներով՝ Հայոց  ցեղասպանության միջազգային   ճանաչմամբ եւ ղարաբաղյան հակամարտության լուծմամբ: Գաղտնիք չէ, որ այս համամասնությունների մեջ Սփյուռքի ներուժի օգտագործման, ներառման գործոնն ավելի շատ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:   Համատեղ ջանքերով, իհարկե, այս գործում գրանցել  ենք մեծ հաջողություններ Եվրամիության երկրներում, ԱՄՆ նահանգներում եւ այլուր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում նշեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ  չնայած այդ հաջողություններին՝ չենք կարելի ասել, որ գործընթացն ավարտել է:

     «Այն ավարտված կլինի, երբ Թուրքիան ճանաչի այդ փաստը եւ այդքանով հանդերձ կատարի մեր կարեւորագույն առաքելություններից մեկը՝  կանխվեն ցեղասպանությունները եւ լուծվի Հայաստանի անվտանգության խնդիրներից մեկը»,-ասաց պաշտոնյան եւ ընդգծեց, որ այնուամենայնիվ արտաքին խորհրդարանական դիվանագիտության օրակարգում պետք է ներառված լինեն ոչ միայն անվտանգության հետ կապված,  այլեւ  անվտանգային, ոչ քաղաքական հարցեր:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին