Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Սպասվող լրահոս. 18.09.2017

     «Արմենպրես»-ը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

     Սեպտեմբերի 18-20-ը Երևանում կկայանա «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը:  Հայաստանից, Արցախից և Սփյուռքից համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

     Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում կմարվի և շրջանառության մեջ կդրվի 3 նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիան կստորագրեն գիտական համագործակցության մասին համաձայնագիր: Այն կստորագրեն ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը: Համաձայնագիրն ուղղված է լինելու հումանիտար-հասարակական գիտությունների բնագավառում համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը:

     Մեգերյան ընկերությունը նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Միջոցառմանը հրավիրված են ավելի քան 350 անձ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառման ընթացքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Գարո Արմենը և Մեգերյան ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը կկտրեն հոբելյանական գորգը, որը գործվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառու Վանանդ համայնքի երիտասարդների կողմից «Մեգերյան կարպետ» ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ՝ մի քանի ամսվա ընթացքում։

     Եվս մեկ հոբելյանի մասին: Հայ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը տոնում է իր ստեղծագործական կյանքի 50-ամյակը: Այսօր հրավիրված ասուլիսում Արաքս Մանսուրյանը կխոսի անցած ուղու, ստեղծագործական ձեռբերումների մասին: Ներկա կլինեն աշխարհահռչակ կատարողներ:

     Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ն էլ տոնում է իր գործունեության 10-ամյակը: «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանը կհանդիպի լրագրողների հետ: Նա կանդրադառնա ռադիոյի ձեռբերումներին, ինչպես նաև տեղի հայ համայնքի խնդիրներին:

     «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Ղազախական ֆիլմերի շաբաթ»-ի բացման արարողությունը եւ առաջին ֆիլմի ցուցադրումը:  Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Ղազախստանի կինոարտադրության տարբեր տարիների լավագույն ֆիլմերը: Շաբաթվա ֆիլմերի ցանկում ընդգրկվել են «Շալ», «Նվեր Ստալինին», «Իմ մանկության երկինք», «Նոմադ» և «Անդրսիբիրյան ճեպընթաց» ֆիլմերը:

     Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին