Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Սեպտեմբերի 19-ի միջոցառումների անոնս

ԱՆՈՆՍ
1սեպտեմբեր, 2017                 

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»կլուսաբանի

 

 ՀՀ նախարարություններ

 

 

13:00-ին և 14:00-ին

Լոռու մարզի  Թումանյան խոշորացված համայնքի Մարց և Ահնիձոր բնակավայրեր

ՏԿԶ  նախարար Դավիթ Լոքյանը մասնակցելու է Մարց և Ահնիձոր բնակավայրերում այլընտանքային նախադպրոցական կրթական ծառայությունների բացման արարողությանը: Նոր մոդելը նախատեսված է հոգալու այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են հեռավոր գյուղական վայրերում, որտեղ առկա չեն կամ հասանելի չեն պետական նախադպրոցական կրթական հաստատությունները:

 

09:00-ին

Ծիծեռնակաբերդ

Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում կլինի այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

V

10:30-ին

Մարզահամերգային համալիր

Հայաստան-Սփյուռք համաժողովի երկրորդ լիագումար նիստ:

V

 

Պետական կառույցներ

 

 

10:00-ին

Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում կազմակերպում է « Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր »: Այս գիտաժողովը հայ ուսանողներին հնարավորություն կտա տեղեկանալու Ֆրանսիայում և Հայաստանում դոկտորանտուրայի շարժունակության հնարավորությունների մասին և ավելի մոտիկից ծանոթանալու հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերին:

 

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

 

09:00-ին

Կոնգրես հյուրանոցում

Տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության համաժողով: Ներկա կլինեն ոլորտի բոլոր՝ պետական և հասարակակակն կառույցներից ներկայացուցիչները:

V

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

 

 

20:00-ին

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում

Տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Համերգի ընթացքում ելույթ կունենան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, հայ սիրված երգիչ ու երգչուհիներ՝ Ալլա Լևոնյան, Արսեն Սաֆարյան, «EMPYRAY» ռոք բենդ, ինչպես նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նվագախումբն ու երգչախումբը:

 

 

Մամուլի ակումբներ

 

 

11:00-ին

Փաստարկ մամուլի ակումբի

հյուրն է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ ժողովրդագրական վիճակը և արտագաղթի կանխարգելման հնարավոր ուղիները:

 

11:00-ին

«Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում

կկայանա Երևանում սեպտեմբերի 21-23-ը կայանալիք ռեստորանային սննդի Yerevan Food Fest (by «Hartak»)առաջին փառատոնին նվիրված ասուլիս: «Yerevan Food Fest»-ը երևանյան հանդիսատեսին հայտնի և նրա կողմից սիրված վարպետության դասերի «Hartak» փառատոնի մի մասն է: Մամուլի ասուլիսի բանախոսներն են` գաստրոբլոգեր և խոհարար Եկատերինբուրգից, «Մայրիկը պատրաստվում է» խոհարարական նախագծի հեղինակ Աննա Ձյուբան, Հյուսիսային Կովկասի ռեստորանատերերի և հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ և «Գաստրոնոմիկ Ատլաս» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Ելովիկովան, «ՄԱՐՍԱԴԱ» ընկերության նախագծման գրասենյակի գլխավոր տնօրեն և ղեկավար Արսեն Մարտիրոսյանը,  Դանիլովսկի շուկայում «Dolmaster» տաղավարի սեփականատեր Լիլիթ Հարությունյանը, InStyle ամսագրի ֆոտոխմբագիր Մարիա Նազարովան:

V

11:00-ին

Հայացք մամուլի ակումբի

հյուրն է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ  Սամվել Զաքարյանը:

Թեման՝ Կառավարության մերժումը դեղերի վրայից ԱԱՀ-ն հանելու պահանջին, դեղագործության ոլորտում առկա հարցեր, խնդիրներ:

 

12:00-ին

Հայելի ակումբի

հյուրն է Հ Հ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Թեմա՝ Իրաքի քրդերի կայանալիք հանրաքվեն, Հայաստանի արտաքին դիվանագիտությունը՝ տվյալ հարցի հետ կապված:Զենքի առևտրի հետ կապված խառնաշփոթը:

V

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

Կհյուրընկալվի սփյուռքագետ Քնարիկ Սվազլյանը: ԹԵՄԱ՝ սեպտեմբերի  18-20-ը  Հայաստանում անցկացվում է  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը. Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար համաժողովի կարեւորությունը. ՀՀ նախագահի ելույթը:

 

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեման` «1. Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվան ընդառաջ: Անկախության հանրաքվեի կամ ինքնորոշման օրվանից ազդարարվում է ԱԻՄ-ի մեկամսյակ: Ինչ է դա նշանակում, և ինչ է սպասվում մեկ ամսվա ընթացքում: 2. Ներքին և արտաքին քաղաքական վերջին գործընթացներն ու զարգացումները»: 

 

12:30-ին

«Հայելի»

մամլո ակումբի

 հյուրերն են Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի նախագահ Սևակ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթը, ադմինիստրատիվ օգնական Ալբինա Բալյանը և «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի հաշմադամություն ունեցող մասնակիցներից չորս ներկայացուցիչ: Թեմա՝ «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրը իր շուրջն էր համախմբել հենաշարժողական խնդիրներ ունեցող 15-18 տարեկան պատանիների։15 օրերի ընթացքում պատանիները կապրեն մի հարկի տակ, կծանոթանան արևելյան մարտարվեստների հիմունքներին, կտիրապետեն ինքնապաշտպանական հնարքների, կմասնակցեն հոգեբանի կողմից անցկացվող հատուկ սեմինար-թրեյնինգներին։

V

13:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

հյուրն է Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն»-ի տնօրեն, Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը: Թեման` «Հարգորոշումն ու հարգադրումը ԵՏՄ տարածքում. խնդիրներ, հարակից հարցեր»: 

 

13:30-ին

Հայելի ակումբի

հյուրն է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Թեմա՝  Սեպտեմբերի 21. Ինչ ունենք արխիվում պահպանված:

V

 

Մշակույթ

 

 

18:00-ին

«Կինոպարկ» կինոթատրոնում (Երևան Մոլլ, 3-րդ դահլիճ)          

կցուցադրվի «Պատերազմի հետքերը» ֆիլմը՝ առօրյա կյանքի պատկերներ՝ գոյություն չունեցող երկրից: «Պատերազմի հետքերը» ֆիլմը Studio DS, Richter Production, Nur Film Group ընկերությունների համատեղ արտադրանքն է: Մի շարք միջազգային փառատոներին մասնակցելուց և մրցանակներ շահելուց հետո հեղինակները որոշեցին ցուցադրություն կազմակերպել Հայաստանում և Արցախում, որոնցից անմիջապես հետո տեղի կունենա հանդիպում ստեղծագործական խմբի հետ՝ հարց-պատասխանի ձևաչափով: Ֆիլմի ցուցադրությունները կազմակերպում է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը: Ֆիլմը պատմում է Զուար և Հավսաթաղ գյուղերում ապրող մարդկանց առօրյա կյանքի և կենցաղի պատմությունը: Գյուղերը գտնվում են մի երկրում, որը «գոյություն չունի»: Պրոդյուսեր՝ Դավիթ Սաֆարյան, սցենարի հեղինակ և ռեժիսոր Յանա Ռիխտեր:

 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին