Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը

     Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովը:

     Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այնուհետև համայն հայությանը օրհնության խոսք կուղղի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որին կհաջորդի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

     Ելույթ կունենա նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը,  ապա կլինի Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության խոսքը:

     Համաժողովի շրջանակներում տեղի կունենան թեմատիկ նիստեր ուղղություններով՝ Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, արտաքին քաղաքականության օրակարգ, հայապահպանության հիմնախնդիրներ:

     Համաժողովի շրջանկաներում տեղի կունենա նաև Համահայկական խորհրդի ստեղծման և Հայաստան-Սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին