Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 15-ին ընդունեց Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության պատվիրակությանը, որի կազմում էին միության ատենապետ Բաբկեն Ասատուրյանը տիկնոջ՝ Վիոլետի հետ և  մշակութային հանձնախմբի պատասխանատու Շանթ Հովասափյանը տիկնոջ՝ Աիդայի հետ: Հյուրերը նախարարին նվիրեցին միության 25 ամյակին նվիրված հոբելյանական գրքույկը, որտեղ տպագրված է նաև Սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

  Նախարարը հետաքրքրվեց միության  նորություններով և հաջողություններով, ծանոթացավ խնդիրներին: Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը:

     Բաբկեն Ասատուրյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, ներկայացրեց միության ձեռք բերումներն ու ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:

     Նա նշեց, որ Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միությունը հիմնադրվել է 1991թ.-ին: Ներկայումս միությունն ունի ավելի քան 440 անդամ, որոնք մեծամասամբ իրաքահայեր են:  Միության շրջանակներում գործում են գրական, տիկնանց, երիտասարդական խորհրդակցական, երիտասարդ ընտանեկան, ընկերային, հարաբերական, շինարարական հանձնախմբերւ և «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, որն ամեն տարի ելույթներով է հանդես գալիս Գլենդել քաղաքում: 2014թ.-ին երգչախումբը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնին և արժանացել է նախարարության Ոսկե մեդալի: Միությունն ունի նաև «Լրատու» պարբերաթերթ, որը հրատարակվում է տարին երկու անգամ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին