Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Բնակարանների գնման վկայագրեր ստացան տուժած արթիկցիները

     Շիրակի մարզպետը սեպտեմբերի 15-ին բնակարանների գնման վկայագրեր է հանձնել Արթիկի Սասունցի Դավիթ, 13 շենքի 12 ընտանիքի:
     «Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ երջանիկ բնակարանամուտ, ժամանակին կարողանաք բնակարաններ գտնել ու նորամուտ տոնել»,– վկայագրերի հանձնման ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ վկայագրերի գումարը հաշվարկվել է եռամսյակի ընթացքում համանման գործարքների միջինացված արժեքը հաշվի առնելով, այնպես որ բնակարան ձեռք բերելու համար պետական աջակցությունը բավականացնելու է բնակիչներին: 
     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Սասունցի Դավիթ, 13 շենքում քարաթափման դեպքի առաջին իսկ օրից Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բնակիչների անվտանգությունով մտահոգ, կազմակերպեց նրանց վարձով բնակվելու, արագ տեղավորման աշխատանքները: Չուշացավ նաև խնդիրը կառավարությունում բարձրացնելն ու կառավարության դրական արձագանքը: Խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարությունը 43 միլիոն 940 հազար դրամ գումար է նախատեսել:

Արմենուհի Մխոյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին