Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Բարեգործությունը խոսքեր չի սիրում. Հայր Անդրանիկ Կռանյանն այցելել է սփյուռքի նախարարություն

      ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 15-ին ընդունեց հայ կաթողիկե Զմմառի Պատրիարքական միաբանբառարանագետ,  հրապարակախոս և բարերար Հայր Անդրանիկ Կռանյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա ազգանվեր գործունեությունը, հայապահպանությանն ուղղված բարեսիրական ծրագրերը, ակտիվ մասնակցությունը Սիրիայի հայկական համայնքի վերականգնման աշխատանքներին:

       Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցությանը,  համայնքի իրավիճակին, խնդիրներին ու հեռանկարներին վերաբերող հարցեր:

     Հայր Անդրանիկը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար, նախարարին ներկայացրեց իրականացրած աշխատանքները, բարեսիրական ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց մասնակցել նախարարության նախաձեռնած «Սահմանապահ գյուղերի աջակցություն» շարժմանը, ակտիվացնել մասնակցությունը նախարարության ծրագրերին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին