Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Արցախի բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել. ՊԲ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը

     Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում, մասնավորապես haqqin.azկայքում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորը ընկնելու հետևանքով մահացել են 8 և վիրավորվել 4 զինծառայողներ, ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

     «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերին բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել: Կոչ ենք անում հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդի տեղեկատվական ծուղակը և բանակի մասին տեղեկատվություն տարածելիս օգտվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններից: Ավելացնենք նաև, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և աչալրջորեն կատարել իրենց մարտական խնդիրը»,- ասվում է հայտարարության մեջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին