Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Oգոստոս ամսին բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 3566 անձ

     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 7 տարածքային մարմինների կողմից 2017թ.-ի օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է  3566 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 2767 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 799 անձի:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

     Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով) տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 821 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 626 անձի, հաշմանդամ չի ճանաչվել 195-ը (որից որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները՝ 57-ին): Այս դեպքում հաշմանդամ չճանաչված  անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման, հետևաբար, այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը հաշմանդամություն ձեռք չբերի: 

     Ըստ հաշմանդամության խմբերի`

     I  խումբ` 28 անձ

     II խումբ` 149 անձ

     III խումբ` 384 անձ 

     «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է  65 երեխայի: 

   Վերափորձաքննություն է անցել 2745 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 2141 անձի, հաշմանդամ չի ճանաչվել 604-ը,  այս դեպքում տևական բուժման և վերականգնողական միջոցառումների արդյունքում այդ անձանց մոտ վերականգնվել են օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները, կենսագործունեությունը չի սահմանափակվել և նրանք հաշմանդամ չեն ճանաչվել:    

     Վերափորձաքննվածներն ըստ խմբերի` 

     I խումբ` 39 անձ

     II խումբ` 332 անձ

     III խումբ` 1667 անձ

     «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է  103 երեխայի: 

   Վերափորձաքննվածներից`

ա)ավելի թեթև հաշմանդամության խումբ է սահմանվել 140 անձի, այսինքն՝ այդ անձանց մոտ գրանցվել է օրգանիզմի ֆունկցիաների խանգարման վերականգնումիսկ նման դեպքումկենսագործունեության սահմանափակման տեսակը և աստիճանը փոփոխվում է և ըստ այդմանձին սահմանվում է ավելի ցածր հաշմանդամության խումբ (օրինակ՝ հաշմանդամությաներկրորդ խմբից՝ երրորդ  խումբ կամ առաջինից՝ երկրորդ խումբ կամ առաջինից՝ երրորդ խումբ):

 բհաշմանդամության խմբերի ծանրացումը կազմել է 57, այսինքնայդ անձանց մոտ գրանցվել էօրգանիզմի ֆունկցիաների խանգարման վատթարացում և կենսագործունեության սահմանափակման աստիճանի խորացում   (երրորդ խմբից՝ երկրորդ կամ երրորդ խմբից՝ առաջին կամ երկրորդից՝ առաջին խումբ):

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին