Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Տիգրան Բարսեղյանի և Հովհաննես Համբարձումյանի «Վարդար»-ը խոշոր հաշվով ցավալի պարտություն է կրել

      Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան խմբային փուլի առաջին հանդիպումները:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում Պրահայի «Սլավիա»-ն հաղթեց Թել-Ավիվի «Մաքաբի»-ին (1:0),  իսկ «Վիլիառեալ»-ը` «Աստանա»-ին` (3:1):

      B ենթախմբում Կիևի «Դինամո»-ն տանը գերազանցեց «Շկենդերբեու»-ին (3:1), «Յանգ Բոյզ» – «Պարտիզան» խաղն ավարտվեց ոչ-ոքի (1:1):

    C խմբում «Հոֆենհայմ»-ը տանը զիջեց «Բրագա»-ին` 1:2: «Իստանբուլ Բաշակշեհիր» – «Լուդոգորեց» խաղն ավարտվեց 0:0:

      D խմբում իտալական «Միլան»-ը արտագնա խաղում 1:5 հաշվով պարտության մատնեց «Աուստրիա»-ին: ԱԵԿ-ը 1:2 հաշվով հաղթեց «Ռիեյկա»-ին:

    E խումբ. «Ապոլոն»-ը ոչ-ոքի` 1:1 խաղաց «Լիոն»-ի հետ: «Ատլանտա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերտոն»-ի դարպասը:

      F խմբի «Կոպենհագեն»-«Լոկոմոտիվ», «Զլին»-«Շերիֆ» խաղերում գրանցվեցին զրոյական ոչ-ոքիներ:

     G խումբ. «Հապոել»-ը հաղթեց  «Լուգանո»-ին՝ 2:1: «Ստյաուա»-ն 3:0 հաշվով պարտության մատնեց «Վիկտորիա Պլզեն»-ին:

     H խմբում «Ցրվենա զվեզդա» խաղն ավարտվեց 1:1, իսկ «Արսենալ»-ը 3:1 հաշվով գերազանցեց «Քյոլն»-ին:

   I խումբ. «Վիտորիա Գիմարայեշ»-ը ոչ-ոքի խաղաց «Զալցբուրգ»-ի հետ՝ 1:1, իսկ «Մարսել»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Կոնյասպոր»-ին:

     J խմբում «Հերտա»-«Ատլետիկ» խաղն ավարտվեց ոչ-ոքի, «Օստերսունդս»-ը 0:2 հաշվով հաղթեց Զարյա»-ին:

     K խմբում «Լացիո»-ն արտագնա խաղում 2:3 հաշվով առավելության հասավ «Վիտես»-ի նկատմամբ, իսկ «Նիցա»-ն 1:5 հաշվով հաղթեց «Զուլտե-Վարեգեմ»-ին:

   Եվ վերջին՝ H խմբում «Ռեալ Սոսյեդադ»-ը 4 գնդակ ուղարկեց  «Ռուսենբորգ»-ի դարպասը, իսկ մակեդոնական «Վարդար»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը, պարտվեց «Զենիթ»-ին 0:5 հաշվով: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին