Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

ԿԲ-ն հաստատել է «Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումների վերաբերյալ» կանոնակարգը

     Հայաստանի Հանրապետության ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 15-ի նիստում հաստատել է «Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումների վերաբերյալ» կանոնակարգ 4/18-ը, «Ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյանից հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները և ծավալները» կանոնակարգ 4/19-ը և «Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, պահպանման, տրամադրման կարգն ու պայմանները» կանոնակարգ 4/20-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

     Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում, «Կենտրոնական դեպոզիտարիայի՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ում, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում, «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին ԿԲ լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ում և «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը կանոնակարգ 15-ում:

     Վերաձևակերպվել են «ԳՈւԴԱՎԻ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ  ԳԳ-Ե 155 և Ա/Ձ Լևոն Ավանեսյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 710/1 լիցենզիաները:

     Հաշվառվել են «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Նժդեհ», «Աջափնյակ», «Նոր Արեշ», «Ամիրյան», «Ազատություն» և «Էջմիածին» մասնաճյուղերը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին