Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երաժշտախումբը համերգային շրջագայություն է կատարել Իրանում

Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երաժշտախումբը սեպտեմբերի 9-15-ը համերգային շրջագայություն կատարեց Իրանում, որի ընթացքում հայ երաժիշտները իրանական և հայկական շրջանակներում հանդես եկան համերգային ներկայացումներով:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցի շրջանակներում երաժշտական դպրոցի անձնակազմը հյուրընկալվեց նաև Իրանում ՀՀ դեսպանությունում, որի ընթացքում Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մրցելույթները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց պատանի հայ երաժիշտներին և դպրոցի ղեկավար կազմին՝ հավելելով, որ նման խմբերի այցերի ընթացքում հայ կատարողական արվեստն ու հայկական դասական երաժշտությունը ներկայացնելը լավագույն միջոց է Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդման համար:

Հայաստանից ժամանած հյուրերը պատմեցին Իրանում իրենց շրջագայությունների, համերգային ներկայացումների, ինչպես նաև կարճ ժամանակահատվածում Թեհրանից ստացած վառ տպավորությունների մասին:

Հանդիպման ավարտին դեսպան Թումանյանը հաջողություն մաղթեց երաժշտախմբի անդամներին և հույս հայտնեց, որ հետագայում ևս կիրականացվեն նմանատիպ համերգային ծրագրեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին