Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ խորհրդի նիստերին

     ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. սեպտեմբերի 15-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    ԵԱՏՄ խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝

  • ԵԱՏՄ 2018 թվականի միասնական բյուջեի,
  • թվային օրակարգի հիմնական ուղղությունների,
  • ալկոհոլային շուկայի կարգավորման վերաբերյալ հարցեր:

     ԱՊՀ խորհրդի նիստի օրակարգային հարցերից էին ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական, ֆինանսական, պաշտպանական ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ նավթագազային մեքենաշինության արտադրության շուրջ համագործակցության,

     2018թ. անդամ-պետությունների միասնական բյուջեի, միասնական հակաօդային պաշտպանության ստեղծման և զարգացման և 2011թ. Ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ հարցեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին