Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ 5-ամյա երեխայի նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երեխայի մոր ընկերոջը

     ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 5-ամյա մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 1 անձի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

     2017թ. սեպտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել Լոռու մարզի բնակչից՝ 5-ամյա երեխայի հորից, առ այն, որ Երևան քաղաքի մի բնակիչ իր մանկահասակ դստեր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

     Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ  հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

     Արդյունքում պարզվել է, որ 2012թ. ծնված փոքրիկն իր մոր հետ 2017 թվականի օգոստոսի 19-ից սեպտեմբերի 1-ը հյուրընկալվել է վերջինիս ընկերոջ՝ 1982թ.ծնված տղամարդու տանը՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Երեխայի մայրը երբեմն բացակայել է տանից և փոքրիկին թողել 35-ամյա տղամարդու խնամքին։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ օգտվելով երեխայի հետ միայնակ մնալու հանգամանքից՝ տղամարդը պարբերաբար մանկահասակ երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

     Փոքրիկը ճանաչվել է տուժող, իսկ հայրը՝ տուժողի ներկայացուցիչ:

     Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ  կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

     Նախաքննությունը շարունակվում է:

     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին